Մեր հարցին, թե ինչու՞ է ինքը հոգում հանձնաժողովի անդամների ընդմիջման համար, նա պատասխանեց, որ ոչ մի խնդիր չի տեսնում, ուղղակի հյուրասիրում է՝ ավելացնելով նաև, որ սուրճով չի սահմանափակվի, կեսօրին նաև այլ ուտելիքներ կբերի ճաշի համար
Տեղամասում խոշորացույց չկա, հանձնաժողովի անդամներից մեկն ակնոց է տրամադրել, որով էլ քվեարկում են տեսողական խնդիրներ ունեցողները:
Խաշթառակ համայնքին տեղացիները «Հայկական Հոլիվուդ» են ասում, քանի որ հենց այստեղ են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ» և մի շարք այլ հայկական ֆիլմեր։
Համայնքն ունի 1216 բնակիչ, ընտրողների թիվը՝ 805։
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքում ժամը 10։35-ի դրությամբ կա 6 գրանցված օգնող։
Նելլին եկել է ընտրելու՝ այն հույսով, որ այս ընտրություններից հետո մինչև վերջ կվերանորոգեն դպրոցը:
Արարատի Արևաբույր համայնքի թիվ 11/2-րդ ընտրատեղամասի հարակից տարածքում՝ դպրոցի դարպասների մոտ, կուտակումներ կան:
Մեր հարցին, թե ինչ կարծիք ունի իր տեղակալի ինքնաբացարկի մասին, թեկնածուն պատասխանեց, որ նման հարցերի չի խառնվում, նույնիսկ այդ ժամանակ հիվանդանոցում է եղել և չի իմացել տեղակալի որոշման մասին։
Զարթոնքում համայնքապետի արտահերթ ընտրություններին 9:30-ի դրությամբ 1686 ընտրողից մասնակցել է 129-ը։ Ընտրատեղամասում երկու թեկնածուներից ներկայացված են մեկական վստահված անձիք։